20161210234712_czv7j-nxaaaiscxԹուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ երեկ ուշ երեկոյան Ստամբուլի կենտրոնական հատվածում գրանցված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, որոնցից 7-ը քաղաքացիական անձինք են։

Վիրավորների թիվը մնացել է նույնը՝ 166։ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ պայթյունները գրանցվել են 45 վայրկյան ընդմիջմամբ։

Նախ պայթեցվել է պայթուցիկով լի ավտոմեքենա, ապա իրեն պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Ստամբուլի ահաբեկչության գործով արդեն իսկ ձերբակալվել է 13 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել