Tert.am -ի հետ զրույցում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Կարապետյանը, անդրադառնալով արտասահմանյան ներդրումներ բերելու վերաբերյալ դիվանագիտական կորպուսին տրվող հանձնարարականներին, ասում է, որ դա անհնար է, եթե երկրի ներքին խնդիրները չեն լուծվել: Նա նաև նշում է, որ ԱՄՆ-ը և Արևմուտքը բավականին սուր և լուրջ մեսիջներ են ուղարկում իշխանություններին, որ այսպես շարունակել հնարավոր չէ: Եվ եթե նման կերպ շարունակվի, արձագանքը կլինի շատ կոշտ:
-Պարո՛ն Կարապետյան, վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին հորդորեց ՀՀ դիվանագիտական կորպուսին արտասահմանում զարգացնել տնտեսական կապերը, ներդրողներ բերել Հայաստան: Ինչպե՞ս է դա հնարավոր, եթե ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի 2 ազդեցիկ ներկայացուցիչ Պյոտր Սվիտալսկին հայ ժողովրդին բացատրում է, որ իր ապագան ավելի կարևոր է, քան 10 հազար դրամ ընտրակաշառքը, իսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը Միլսը ասում, որ կոռուպցիայի մակարդակը Հայաստանում այլևս ազգային անվտանգության խնդիր է: Չմոռանանք նաև «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան մերժել է ծրագրին մասնակցելու ՀՀ դիմումը։
- Սկսենք նրանից, որ այն, ինչ այսօր ասվում ու խոսվում է հայկական դիվանագիտական կորպուսին նման խնդիրներում ներգրավվելու անհրաժեշտության մասին, նոր բան չէ: Ես ինչքան հիշում եմ` 25 տարվա ընթացքում միշտ դիվանագիտական կորպուսի առաջ այդ` տնտեսական դիվանագիտության կարևորության հարցը դրվել է, և մենք, սակայն, որևէ լուրջ արդյունք այդ առումով չենք կարող ունենալ, որովհետև, ամենակարևորը, ներքին իրավիճակի` Հայաստանում փոփոխության որևէ դիվանագիտական հաջողություն ակնկալել անհնար է: Եվ այստեղ դեսպաններն ու դիվանագիտական կորպուսները ոչինչ անել չեն կարող, երբ մեր երկրի ներսում, գիտենք վիճակն ինչ է. մենաշնորհներ, հարկային, մաքսային խայտառակ համակարգ: Այսինքն` այս իրավիճակում ինչպե՞ս ենք մենք պատկերացնում ներդրումներ բերելը: Կարող եմ ասել, որ այդ ներդրումները բերելու օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտները, հիմնականում, գալիս են երկրի ներսից:
-Եվ այս պայմաններում, ի՞նչ կարող եք ասել` երկրի ղեկավարությունը չի՞ տեսնում այն խնդիրները, որոնք խոչընդոտում են այդ ներդրումներին:
Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:



