Fortune պարբերականի փոխանցմամբ՝ Բեքհեմների ընտանիքն իր կարողությամբ գերազանցել է Եղիսաբեթ թագուհու հարստությունը։ Պարբերականի գնահատմամբ՝ Բեքհեմների ընտանիքի կարողությունը կազմում է 500 միլիոն ֆունտ սթեռլինգ։
Միևնույն ժամանակ թագուհու կարողությունը, որի մեծ մասը նա ժառանգել է նախնիներից, գնահատվում է «ընդամենը» 340 միլիոն դոլար։ Spice Girls երաժշտական խմբի նախկին անդամ Վիկտորյա Բեքհեմը 2004 թվականին սկսեց իր բիզնեսը՝ դառնալով դիզայներ և ձեռնարկատեր՝ մշակելով ջինսե հագուստ ։
Վիկտորյայի ամուսին, նախկինում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո հիմնականում վաստակում է գովազդային պայմանագրերի միջոցով։
Նրա անձնական կարողությունը գնահատվում է 270 միլիոն ֆունտ սթեռլինգ, սակայն Վիկտորյան արագորեն հասնում է նրան։ Օրինակ վերջին մեկ տարում Վիկտորյան վաստակել է կրկնակի ավելի շատ։ Նա մասնավորապես վաստակել է 34 միլիոն ֆունտ սթեռլինգ, մինչդեռ Դևիդի ցուցանիշը կազմել է միայն 17 միլիոն ֆունտ սթեռլինգ։
