Թուրքական Dünya Bülteni լրատվական պորտալի փոխանցմամբ՝ անցած գիշեր Ստամբուլի կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի, որոնցից 27-ը ոստիկաններ են։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Նա ընդգծել է, որ վիրավորների թիվը հասել է 166-ի, որոնց մի մասին արդեն իսկ դուրս են գրել հիվանդանոցից։ Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի և 70 վիրավորի մասին։
Առաջին պայթյունը տեղական ժամանակով ժամը 22.39-ին գրանցվել էր Ստամբուլի Բեշիքթաշ կենտրոնական շրջանի մարզադաշտի մոտ։ Այստեղ պայթեցվել էր պայթուցիկով լի ավտոմեքենա։
Առաջին պայթյունից 45 վայրկյան անց Մաչքա այգում գրանցվել էր երկրորդ պայթյունը, որը Սոյլուի խոսքերով ենթադրաբար իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը։ Պայթյունների գործով ձերբակալվել է 10 մարդ։













Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



