Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան հաշվի չի առել ԱՄՆ-ի առարկությունները՝ կապված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Տոկիո պլանավորված այցի հետ։
Այդ մասին հայտնել են լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրները։ Նրանց հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը քանիցս իր առարկություններն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ կապված այն պլանների հետ, որ երկրի տարածքում կազմակերպվի վարչապետ Սինձո Աբեի ու Պուտինի հանդիպումը։
Վաշինգտոնում դա բացատրել են նրանով, որ Ճապոնիայի մայրաքաղաքում Ռուսաստանի առաջնորդին ընդունելը կարող է մեղմացնել Ռուսաստանի վրա G7-ի ճնշումը։
Դեկտեմբերի 8-ին Ճապոնիայում ընդունվել էր պաշտոնական որոշում՝ բարձր մակարդակով Պուտինին Տոկիոյում ընդունելու համար։ Ճապոնիայի ԱԳՆ-ը հայտնել է, որ Պուտինի այցը տեղի կունենա դեկտեմբերի 15-16-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



