12-09-16_vyboryGazeta.ru-ի փոխանցմամբ՝ չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական հանրապետության տարածքում նախագահական ընտրություններ են անցկացվում։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07.00-ին։

Քվեարկությունը շարունակվելու է մինչև ժամը 20.00-ը։ ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմում է ավելի քան 418.000 մարդ։ Նախագահի թեկնածուները 6-ն են։

Նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ՝ Եվգենի Շևչուկը, խորհրդարանի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին, դատախազ Ալեքսանդր Դելին, ՍԴ նախկին ղեկավար Վլադիմիր Գրիգորևը, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Օլեգ Խորժանը, վիդեոբլոգեր Իրինա Վասիլակին։

Մերձդնեստրում նախագահական նախորդ ընտրություններն անցկացվել են 2011 թվականի դեկտեմբերին, երկրորդ փուլի արդյունքներով հաղթել էր Շևչուկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել