161210150215-05-istanbul-explosion-1210-restricted-exlarge-169Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում հայտարարվել է մեկօրյա ազգային սուգ՝ կապված երեկ ուշ երեկոյան Ստամբուլում գրանցված ահաբեկչության հետ։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։  Մեկ օր շարունակ Թուրքիայի տարածքում կիջեցվեն բոլոր դրոշները՝ որպես զոհվածների հանդեպ հարգանքի տուրք։

Պայթյունները գրանցվել են «Բեշիքթաշ» և «Բուրսասփոր» ֆուտբոլային թիմերի հանդիպումից հետո։ Հարձակման թիրախում են գտնվել ոստիկանների ավտոբուսը։

Պայթյունների հետևանքով զոհված 29 անձանցից 27-ը ոստիկաններ են։ Վիրավորվել է 166 մարդ, որոնց մի մասն արդեն իսկ դուրս է գրվել հիվանդանոցներից։ Պայթյունների գործով ձերբակալվել է 10 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել