Բժիշկներին շնորհակալություն հայտնելու, այլ կերպ՝ «մաղարիչների» ավանդույթը լեգալիզացնելու մասին գաղափարի շուրջ քննարկումն անհեթեթ է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ ենթադրելով, որ հավանաբար Առողջապահության նոր նախարարն է այս գաղափարը «մոգոնել»:
«Մաղարիչը ստվեր է, ոնց ուզում եք ասեք, եթե փողի տեսքով է: Սա վերացնելու նպատակով ՀՀ-ում վաղուց ի վեր մտցվեց վճարովի ծառայությունը, որ ովքեր պետական պատվերի շրջանակներում չեն ընկնում, վճարեն ու բուժօգնության ծառայություններ ստանան: Մի քանի տարի առաջ ներմուծվեց նաև համավճարը, կա կամավոր ապահովագրություն և այլն: Հիմա մի հատ մտածել են, թե մաղարիչը լեգալիզացնեն, էս ի՞նչ է, ի՞նչ հասկացություն ա, աշխարհում սենց բան չկա»,- ասաց Արարատ Մկրտչյանը:
Նախկին նախարարը նոր նախարարին հռետորական հարց տվեց՝ սա՞ է առողջապահության համակարգի ամենակարևոր խնդիրը, ուրիշ կարևոր հարց չկա՞:
Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:



