bac8366b8af7c2fe434e6f43bff92b1a__1440xՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը մեկնաբանել է Վիեննայում ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման արդյունքները, որը տևել է 6 ժամ։

Նրա խոսքերով՝ կարտելի մեջ չմտնող երկրները հաջորդ տարվա առաջին կեսին նավթարդյունահանման օրական ծավալը նվազեցնելու են 560.000 բարելով։

Նովակը մանրամասնել է, որ նավթարդյունահանման օրական ծավալը 1.7-1.8 միլիոն բարելից կնվազեցվի մինչև 1.2 միլիոն բարելի։ Նովակը հավելլել է, որ ձեռք բերված համաձայնագիրը փակ չէ, մյուս երկրները կարող են միանալ դրան։

Ավելի վաղ Նիգերիայի նավթարդյունաբերության նախարարությունը հայտնել էր, որ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրները նավթարդյունահանման օրական ծավալը նվազեցնելու են 612.000 բարելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել