Life Video  օգտատիրոջ կողմից YouTube-ում հրապարակված կադրերը նկարահանվել են լողափից, որի դիմաց էլ գտնվում է Vodafone arena մարզադաշտը: Տեսանյութում երևում է պայթյունը և լսվում ուժեղ որոտ:

Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ի երեկոյան «Բեշիկթաշ»  ֆուտբոլային ակումբի մոտ: Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել երկրորդ պայթյունի մասին, որը ենթադրաբար մահապարտ էր իրականացրել:

Ըստ վերջին տվյալների զոհերի թիվը հասնում է 29-ի: Թուրքիայում ազգային սգո օր է հայտարարվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել