06.44
Թուրքիայի ողջ տարածքում ազգային սգո օր է հայտարարվել Ստամբուլում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով, որը խլել է 29 մարդու կյանք: Ինչպես հաղորդում է Milliyet թերթը՝ համապատասխան հրամանը ստորագրել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
05.02
Ստամբուլում կրկնակի պայթյունների հետևանքով զոհվել է 29 մարդ, ընդ որում նրանցից 27-ը ոստիկան է: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար սուլեյման Սոյլուն:
Տուժածների թիվը հասել է 166-ի: Հաղորդվում էր 15 զոհի և 70 տուժածի մասին:
03.48
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում կրկնակի ահաբեկչության նպատակը որքան հնարավոր է շատ զոհ ունենալն էր:
«Այս գիշեր մենք կրկին ականատես եղանք ստոր ահաբեկչությանը: Հասկանալի է, որ ահաբեկչության նպատակը, որը տեղի էր ունեցել «Բեշիկթաշ»- «Բուրսասպորտ» ֆուտբոլային հանդիպումից անմիջապես հետո, զոհեի առավելագույն թիվն էր: Ցավոք մենք ունենք զոհեր և վիրավորներ»,- ասվում է Թուրքիայի նախագահի հայտարարությունում:
03.04
Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած երկու պայթյուններից տուժածների թիվը հասել է 70-ի, հաղորդում է NTV հեռուստաալիքը:
02.20
Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլում՝ ստադիոնի մոտակայքում կասկածելի իր են ոչնչացրել այն բանից հետո, երբդրա մոտակայքում երկու պայթյուն էր որոտացել՝ հաղորդում է Reuters գործակալությունը, հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:



