- Ավարուա, Կուկա կղզի

Այս կղզիները պաշտոնապես համարվում են Նոր Զելանդիայի մաս, սակայն այդ կղզախմբից գտնվում են 2008 կմ հյուսիս-արևելք: Տեղի տրոպիկական լողափերը ոչնչով չեն զիջում Մալդիվներին, սակայն մեկ ամսվա համար բնակատեղի այստեղ կգտնեք $130-ով:

Տեղի բնակիչները պոլինեզյան բնիկներն են: Տարվա ընթացքում այստեղ գալիս են շուրջ 100 հազար օտարերկրացիներ: Համեմատության համար նշենք, որ Հավայան կղզիներ տարեկան այցելում են 8 մլն զբոսաշրջիկներ:

Իսկ ի՞նչ կարելի է այստեղ անել: Հիանալ կետերով, տարատեսակ արշավների գնալ, վայելել բնության անզուգական տեսարանները:

Ո՞րն է գլխավոր թերությունը: Ավարուայում օտարերկրացիները չեն կարող անշարժ գույք գնել: Սակայն կարող են վարձակալել 60 տարով: Այդտեղի լիարժեք քաղաքացի դառնալու համար հարկավոր է մի քանի տարի բնակություն հաստատել և իշխանություններից հատուկ թույլտվություն ստանալ:
- Չեխական Կրումլով, Չեխիայի Հանրապետություն

Այս հեքիաթային քաղաքը գտնվում է չեխական Բոհեմիա նահանգում: Այն կարծես հսկայական միջնադարյան պալատ լինի: Քաղաքի փողոցները կառուցված են հարթ քարերից: Այստեղ պարբերաբար անցկացվում է անզուգական Վարդերի ֆեստիվալը: Երկու հոգու համար նախատեսված երեք տեսակի կերակուրները կլոր տարին այստեղ կարող եք գնել $20-ով, իսկ բնակարան կարող եք վարձակալել ամսական $400-ով: Կրումլովում նաև հոսում է Վլատվա գետը, որը իդեալական վայր է ռաֆթինգի սիրահարների համար:
Միակ փոքրիկ խնդիրն այն է, որ այստեղ նորմալ կյանք վարելու համար թեթևակի չեխերեն է հարկավոր իմանալ:
- Կո Տոնսայ, Կամբոջա

Սա փոքրիկ կղզի է Կամբոջայի հարավում: Իսկական դրախտ է՝ կազմված ջունգլիներից և լողափերից: Այստեղ գրեթե ոչ ոք չի ապրում՝ չհաշված մի քանի՝ ձկնորսությամբ զբաղվող ընտանիքների: Այնպես որ, համապատասխան ամառանոց գտնելու համար շատ գումար չի պահաջվի:
Տեղի ձկնորսներն ընդամենը 5 դոլարով հրաշալի ընթրիք կպատրաստեն Ձեզ համար իրենց ձեռքով բռնած խեցգետիններից: Իսկ այլ ծովամթերքներն այստեղ 2 դոլար արժեն:

Սակայն սա այն լողափերից չէ, որտեղ մի քանի ժամ շարունակ կարող եք հովանոցների տակ պառկել: Տեղի վայրի լողափը երբեմն շրջապատում են թափառական շները կամ անտառների այլ բնակիչները: Փոխարենը միայն այստեղ կարող եք Ձեզ լիարժեքորեն կտրված զգալ հասարակությունից:
- Գուանահուատո, Մեքսիկա

Մեքսիկայի ուղիղ կենտրոնում է գտնվում մշակութապես զարգացած քաղաք Գուանահուատոն: Ընտիր բնակարան այստեղ կարող եք վարձակալել ամսական $150-200-ով, մի բաժակ գարեջուրը բարերում արժե $1, իսկ կինոյի տոմսը $3:

Այստեղի իր կյանքի փորձի վերաբերյալ Ռեյ Բրեդբերին գրել է «Հերթում հաջորդը» պատմվածքը: Այստեղ է նաև անցկացվում արվեստների հայտնի ֆեստիվալ Cervantino-ն: Ֆեստիվալն անվանել են ի պատիվ Դոն Կիխոտ վեպի հեղինակ Միգել դը Սերվանտեսի:
- Մարգարտե կղզիներ, Պանամա

Մի ժամանակ այս ողջ տարածքը պատված է եղել մարգարիտներով: Մի ժամանակ այստեղ իշխանություններից թաքնվում էին ծովահենները: Այսօր այս վայրը առողջավայր է տեղացիների համար:

Ծովի ափին տնակ վարձելն ամսական արժի $300:
Ի դեպ, այստեղ են նկարահանել «Ողջ մնալ» սերիալի երեք եթերաշրջաններ: Այնպես որ, սա իդեալական հանգստի վայր է յուրաքանչյուրի համար:




