Հյուսիսային պողոտայի՝ այրապորտի գներով տնակների, մարդկանց անդադար շարժի, ցրտի ու մռայլ եղանակի մեջ միանգամից աչքի է ընկնում մէ հրաշք տնակ... կարծես մի ճրագ խավարի մեջ, որի վրա Մեսրոպատառ հայերենով գրված է. «Ողջ Հասույթը բարեգործությանը»։
Իհարկե, ես անտարբեր չանցա այս տնակի մոտով ու հարցուփորձ արեցի...
Ուրեմնս պարզվում է տնակում վաճառվում է աուտիզմով հիվանդ երեխաների կողմից նկարած գեղեցիկ լուսանկարներ, փոքրիկ գործվացքներ, ինչպես նաև բռնության ենթարկված կանանց կողմից կարված սումըչկաներ, կասմիծիչկաներ ու տենց հավես կայիֆ բաներ։
Ասածս ինչա՝ եթե Ամանորին չգիտեք ինչ նվեր գնել, ապա սա էն միակ տարբերակն է, որ համ դուք գոհ կմնաք, համ բարեգործություն կանեք, համ էլ աուտիզմով հիվանդ երեխաների ձեռքի աշխատանքներին կծանոթանաք։
Անկեղծ եմ ասում՝ սա Հյուսիսային պողոտայի ամենա«բարեգործ» տնակն է, որի միակ նպատակը բարեգործությունն է՝ առանց որևէ եկամտի ակնկալիքի։
Ապրեն մտքի հեղինակները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել