Life.panorama.am-ը գրում է.Երգչուհի Օլգա Այվազյանն արդեն սկսել է տոնական գնումները: Life.panorama.am-ի հետ զրույցում Օլգան պատմեց, որ մայրիկի հետ այսօր իրականացրել է զարդարանքների հետ կապված գնումներն ու մոտ օրերս կզարդարի տոնական եղեւնին.
«Շատ եմ սիրում Ամանորը, մեծ հաճույքով ու մանրակրկտորեն նախապատրաստվում եմ, ձեռք եմ բերում նոր զարդարանքներ ու տարվան խորհրդանշող ատրիբուտներ: Արդեն հաջորդ շաբաթ մեր տանն իր տեղը կգտնի տոնական եղեւնին: Ի դեպ` ուրախ եմ, որ հայերը սկսել են հետեւել արտերկրի փորձին ու Ամանորից բավականին շուտ են սկսում տոնական զարդարանքները, քանի որ այսպես տոնական մթնոլորտը ավելի երկար է տեւում: Նաեւ պետք է նշեմ, որ մայրիկիս հետ միասին մանսկացում եմ ոչ միայն զարդարանքների տեղադրմանը, այլեւ ուտեստներ պատրաստելուն, սիրում եմ, երբ ինքս մասնակցություն եմ ունենում ամեն դետալում»,- նշեց Օլգա Այվազյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/12/10/olga-ayvazyan/556045
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել