kerryAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շաբաթ Փարիզում կայացած «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպման արդյունքներն ամփոփելով սիրիական իշխանություններին մեղադրել է ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար.գրում է̢ interfax.ru-ն:

«Սիրիական իշխանությունների կողմից իրականացվող ռմբակոծումները հակասում են միջազգային իրավունքին և շատ դեպքերում մարդկության դեմ հանցագործություններ և ռազմական հանցագործություններ են: Դրանք պետք է դադարեցվեն»,- ասել է նա:

Քերին նաև հաստատել է, որ իրենց հիմնական նպատակը հրադադարի ռեժիմի սահմանումն է: «Մեր նպատակները պարզ են՝ լիարժեք հրադադար, որն անհրաժեշտ է մարդասիրական օգնության համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Քերին նաև հույս է հայտնել, որ Սիրիայի հարցով ամերիկացի և ռուս փորձագետների բանակցությունները Ժնևում բարեհաջող կանցնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել