Լուսանկարիչ Ալան Մաքֆեդենը վերջապես կարողացել է ֆիքսել հենց այն իդեալական կադրը, որը փորձել է որսալ 6 տարի շարունակ։ Նա երազում էր ֆիքսել այն պահը, թե ինչպես է ծղնին սուզվում ջրում՝ առանց մեկ կաթիլ ջուր արտանետելու։ Դա անելու համար Ալանը 6 տարի շարունակ գնում էր նույն լճի մոտ և անդադար նկարում թռչուններին։

BlogNews–ը ուղղակի հիացած է Ալանի կատարած աշխատանքով և ցանկանում է կիսվել այդ ֆանտաստիկ լուսանկարներով նաև Ձեզ հետ։

«Ես երբեք չեմ ափսոսա ծախսածս ժամանակն ու ջանքերը, քանի որ ես սիրում եմ իմ աշխատանքը։ Ես հպարտանում են նրանով, որ վերջապես կարողացա իրագործել իմ երազանքը» - ասում է Ալանը։

Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ նույնպես զբաղվել այն գործով, որը սիրում եք, և հավատացնում ենք, որ այդ պարագայում Ձեր աշխատանքները նույնքան տպավորիչ կլինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել