
Shamshyan.com-ը գրում է.
Իրանում դատարանը 8 երիտասարդ կանանց ու 4 տղամարդկանց դեմ ազատազրկման վճիռ է կայացրել, հայտնում է newsru.com-ը։ Վերջիններիս մեղադրանքներ են առաջադրվել «մուսուլմանական մշակութային արժեքները ոտնահարելու և մարմնավաճառությունը տարածելու» համար։ Իրանական իշխանությունները Instagram-ում վերջիններիս կողմից տեղադրված լուսանկարները համարել են սպառնալիք, որը գալիս է Արևմուտքից։ Ազատազրկվածները հայտնի մոդելներ ու բլոգերներ են։ Դատական նիստն անցկացվել է երկրի Շիրազ քաղաքում։ Ազատազրկման ամենաերկար ժամկետը 6 տարին է, նվազագույն ժամկետը՝ 5 ամիսը։ Բացի այդ, նրանց արգելվել է հեռանալ երկրից, ինչպես նաև վերադառնալ մոդելային բիզնեսին կամ բլոգերային աշխատանքին։
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2016/12/10/103671/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



