Ջասթին Մասլերը, ով ավելի վաղ դատապարտվել էր Իվանկա Թրամփին հետապնդելու համար, ձերբակալվել է Նյու Յորքում։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։
 Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն Trump Tower երկնաքերից ոչ հեռու, որտեղ ապրում և աշխատում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։
 2012 թվականին Մասլերը 6 ամիս անցկացրել էր բանտում Իվանկային հետապնդելու համար։ Անցած ամիս տղամարդը փախել էր Նևադա նահանգի հոգեբուժական կլինիկայից։ TMZ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ փախուստից հետո նա անմիջապես ուղևորվել էր Նյու Յորք։ Մասլերի եղբայրը, ով ապրում է քաղաքում, նրա համար հյուրանոցի համար էր պատվիրել Trump Tower-ից մեկ թաղամաս այն կողմ։
 Ձերբակալվածին տեղափոխել են Բելավյուի հոսպիտալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել