Մոսկվայում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկումՄոսկվայում շաբաթ ժամը 14:00-ից 21:00-ը մինչև վայրկյանում 17 մետր քամու ուժգնացում և ջերմաստիճանի կտրուկ անկում է սպասվում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ ծառայությանը:

Ժամը 14:00-ից 21:00-ն կուժեղանա ձնաբուքը, սառցակալումը, կգրանցվի նաև ցածր տեսանելիություն:

Փրկարարները նախազգուշացնում են, որ ուժեղ քամու պատճառով հնարավոր են էլեկտրահաղորդման գծերի վնասումներ, տրանսպորտի խափանում, նաև՝ ծառերի տապալում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել