Աբրահամ Խաշմանյան. Միլիոն մարդ, միլիոն կարծիք. կարևորը ճիշտ վերլուծությունն էArmsport.am-ը գրում է.

Հայաստանի առաջատար մարզիչ Աբրահամ Խաշմանյանի անվան շուրջ խոսակցությունները հայկական ֆուտբոլի հիմնական թեմաներից են: Օրերս հայտնի դարձավ, որ մասնագետը վերադառնալու է «Ալաշկերտ»:

Armsport.am-ի հետ զրույցում Խաշմանյանը «բացել» է ակտուալ հարցերն՝ անդրադառնալով անելիքներին, ինչպես նաև խոսել է ավարտվող տարվա մասին:.

 - 2016 թվականը գործունեության առումով ինչպիսի՞ն ստացվեց:

 - «Ալաշկերտի» համար աննախադեպ հաջողությունների տարի է. չեմպիոնություն, սուպերգավաթ և լավ մրցելույթներ ՉԼ-ում: Պետք է խոսել փաստերով:

Բնական է, իմ կարիերայի կտրվածքով առաջ քայլ էր. ես Հայաստանի չեմպիոն և սուպերգավաթակիր չէի դարձել:

 - Չեմպիոն դառնալուց հետո կարևոր է այն պահելը. այդ գործընթացի սկզբում Դուք էիք գլխավոր մարզիչը. ի՞նչ կասեք այդ ժամանակահատվածի մասին:

 - Կարող էինք ավելիին անել: Այդ ժամանակահատվածում առաջատարին 2 միավոր էինք զիջում, այժմ՝ 4: Տարբերությունը մեծ չէ, բայց փաստ է, որ յուրաքանչյուր միավոր կարևոր է: Լավ գնահատական չեմ տա նոր առաջնությունում իմ գործունեությանը, որովհետև պաշտպանությունում թերություններ ունեինք: Չեմպիոնին վայել չէ այդքան գոլ բաց թողնելը: «Ալաշկերտն» այժմ էլ շատ է գոլ բաց թողնում: Դա նշանակում է, որ բարելավելու համար փոփոխություններ են հարկավոր: Ֆուտբոլում հաջողության գրավականը քիչ գոլեր բաց թողնելն է:

  - Գործունեությունը շարունակելու վերաբերյալ ի՞նչ հստակություն կա:

 - Շատ եմ տեսնում մեկնաբանություններ, լսում եմ կարծիքներ...: Հստակ ոչինչ չկա, կա մի բան, որը փաստ է. ես գործող պայմանագիր ունեմ մինչև մրցաշրջանի ավարտը: Այս հարցի կապակցությամբ ավելի հստակ կպատասխանի ակումբի նախագահը: Տհաճ բաներ եմ լսում. ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Կարևոր է, որ այդ փոփոխություններից թիմը շահի, ոչ թե հակառակը: Կա միլիոն մարդ, միլիոն կարծիք: Ո՞ւմ հաշվին է «Ալաշկերտը» դարձել հեղինակավոր ակումբ. առաջինը Բագրատ Նավոյանն է, 2-րդը մենք՝ մարզչական կազմը և ֆուտբոլիստները: Ոչ ոք թող ավանդը չմոռանա, դա մերն է: Կարևորը, որ լինի ճիշտ վերլուծություն, մարդիկ հասկանան իրար և անցնեն առաջ: Միայն թե թիմը շահը: 

Եթե վերադառնամ «Ալաշկերտ», պարզ չի, թե ինչ կարգավիճակով: Սա էլ հստակ չի: Ես դրսում 2-3 տեղ բանակցություններ եմ վարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել