Panorama.am-ը գրում է.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ շաքարավազի հանրապետական միջին գինը 2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ աճել է 14.8%-ով, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.9%-ով:
 Ըստ ԱՎԾ-ի՝ 2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ կաթնամթերքի գինը նվազել է 3.2%-ով, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 1.6% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է «Չանախ», «Չեդեր», տնական պանրատեսակների՝ համապատասխանաբար 2.0%, 2.4% և 4.9% հավելաճով:
 Ինչ վերաբերում է ձկնամթերիքն,  2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 2.1% գնանկում, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.4% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 2.0% գնաճով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել