Aysor.am-ը գրում է.
ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «Զարյայի» դեմ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումից (0:2) հետո, փոխանցում է Sport-express.ru-ն:
Ուկրաինական ակումբը կարող է պատժվել անվտանգությունը բավարար մակարդակով չապահովելու համար։ Փակվել են մարզադաշտի մուտքերը, ֆանատները կողմնակի իրեր են նետել ու ներխուժել խաղադաշտ։
«Ստանդարդի» ու «Այաքսի» հանդիպման համար նույնպես գործ է հարուցվել։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով, իսկ ամստերդամյան ակումբի ֆանատները կողմնակի իրեր են նետել խաղադաշտ։
Երկու գործն էլ կքննարկվեն ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի նիստում, 2017 թվականի փետրվարի 23-ին։
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2016/12/10/%D5%88%D5%92%D4%B5%D5%96%D4%B1-%C2%AB%D4%B6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%C2%BB/1182361
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



