Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացրել է Մոսկվայի բնակիչներին շաբաթ՝ դեկտեմբերի 10-ին մինչև վայրկյանում 17 մետր քամու ուժգնացման և 10 աստիճանով ջերմաստիճանի կտրուկ անկման մասին:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ժամը 14:00-ից 21:00-ն կուժեղանա ձնաբուքը, սառցակալումը, կգրանցվի նաև ցածր տեսանելիություն:

Փրկարարները նախազգուշացնում են, որ ուժեղ քամու պատճառով հնարավոր են էլեկտրահաղորդման գծերի վնասվածքներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել