Lurer.com-ը գրում է.

Իրաքյան Մոսուլում ԱՄՆ ռազմաօդային ուժերի սխալ հարվածի զոհն է դարձել մոտ 90 մարդ, ևս 100-ը վնասվածներ են ստացել։ Այս մասին հայտնում է Factiniraq պորտալը՝ հղում անելով իրաքյան բանակի շտաբի աղբյուրին։

ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է հոկտեմբերի 17-ից, դրան մասնակցում են իրաքցի զինվորականները, քրդական ուժերը, աշխարհազորը և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան։

Պորտալի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի օդուժի սխալ հարվածի պատճառով վնասվել է նաև իրաքյան բանակի ռազմական տեխնիկան, զինվորականները ստիպված են եղել նահանջել շրջանից, որտեղ գտնվել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել