Aysor.am-ը գրում է.
Samsung հարավկորեական ընկերությունը հարկադրաբար անջատում է շրջանառության մեջ մնացած Galaxy Note 7 սմարթֆոնները։ Այս մասին հայտնում է «Интерфакс» հղում անելով NBC հեռուստաալիքին։
Դեկտեմբերի 19-ին կթողարկվի ծրագրային ապահովման թարմացում, որը կարգելափակի այդ մոդելի մարտկոցների լիցքավորման հնարավորությունը և կարգելի սարքերին միանալ բջջային ցանցերին ու անլար համացանցին։
Samsung-ից փոխանցել են , որ օգտատերերը հանձնել են գնված Note 7-երի 93 տոկոսը, սակայն շրջանառության մեջ մնացող 7 տոկոսը լուրջ վնանգ է ներկայացնում, քանի որ չի հաջողվել լուծել մատկոցների ինքնաբռնկման խնդիրը։
Samsung Մոդելը վաճառքի էր հանվել 2016 թվականի օգոստոսին՝ Հարավային Կորեայում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



