Tert.am-ը գրում է.

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է այն ակնկալիքներին, որ ունի Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ զեկույցը դիվանագիտական խողովակներով միջազգային հանրությանը ներկայացնելուց հետո: Նա նաև ասում է, որ ադրբեջանական զինուժն ապրիլին իրեն այդպիսի վայրագություններ թույլ տվեց նաև այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղում չկան իրավապաշտպան կազմակերպություններ։

- Պարո՛ն Մելիքյան, 2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ նոր զեկույց ներկայացնելուց հետո (որում անդրադարձ էր կատարվում երեք պատերազմական հանցագործությունների`  խոշտանգում,  մահվամբ պատժում (execution), և մարմինների անարգում) հայտարարել էիք, որ Ձեր առաջնահերթ թիրախային խումբը մարդու իրավունքների գծով մասնագիտացված միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են: Խոսքն ի՞նչ կազմակերպությունների մասին է և ինչ-որ կազմակերպությունների վրա կանգ առե՞լ եք:

- Իմ պնդումը հետևյալն էր.  մենք հասկանալու համար պատճառները, թե ինչն էր բերել նրան, որ ադրբեջանական Զինված ուժերն ունեցել են, որոշակիորեն, նաև անպատժելիության, մեր պատկերացմամբ` եկել էինք այն եզրակացության, որ այստեղ դեր է ունեցել այն հանգամանքը, որ Արցախում բացակայում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գրասենյակները, առաքելություններ: Եվ ես խնդիր եմ բարձրացնում, որ սա մեր համար շատ կարևոր է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, լինելով անկախ դիտորդ, եթե ներկայացնեն իրենց տեսածը, ապա դա օբյեկտիվորեն ավելի հավաստի կլինի:

-Բայց Դուք ծանոթացե՞լ եք` չճանաչված պետություններում գործո՞ւմ են իրավապաշտպան կազմակերպությունների գրասենյակներ ու առաքելություններ:

-Իհարկե:

  • Վստահ եմ, որ Ձեր զեկույցը դիվանագիտական աղբյուրներով փոխանցել եք միջազգային հանրությանը: Դա ընդունվելո՞ւ ի գիտություն, թե՞ հնարավոր է`ունենա քաղաքական և իրավական հետևանքներ:

    – Նախ, եկեք հասկանանք, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցն, առաջին հերթին և առավելապես, աղբյուր է: Տարբեր կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների վիճակը հասկանալու համար: Տեղեկատվության աղբյուր է: Եվ ես փորձել եմ այդ` ապրիլյան դեպքերի կապակցությամբ տեղեկատվության աղբյուրը ներկայացնել: Թե ինչի համար դա կարող են հետագայում օգտագործել, դա մեր հնարավորությունների տիրույթում չէ: Իհարկե, կաշխատենք այդ ուղղությամբ, և կարևոր աջակցություն կարող ենք տրամադրել թե՛ հայաստանյան, թե՛ սփյուռքի կառույցներին: Եվ ես իմ ասուլիսի ժամանակ հատուկ ընդգծեցի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը ողջունելի ենք համարում այն տեսակետից, որ նա միջազգային ատյաններում ու հարթության մեջ ակտիվորեն ներկայացնում է մեր կողմից մշակված փաստաթղթերն ու զեկույցները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել