Panorama.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ուղերձ է հղել մարդու իրավունքների օրվա առթիվ:

«Վերջին տասնամյակում լինելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար՝ բազմիցս շեշտել եմ ՄԱԿ-ի երեք հիմնասյուների՝ խաղաղության, կայուն զարգացման և մարդու իրավունքների փոխկապակցվածությունը: Այս երեքը միասին առանցքն են դիմակայուն ու ներդաշնակ հասարակությունների՝ հիմնված ներառականության, արդարության և իրավունքի գերակայության սկզբունքների վրա:

Ես նաև ընդգծել եմ, որ մարդու իրավունքները մշտապես գտնվում են ՄԱԿ-ի գործունեության ու ինքնության առանցքում: Եվ այս գիտակցությունն է մեր «Մարդու իրավունքներն՝ անհապաղ» նախաձեռնության հիմքում:

Բազմապատկվող հակամարտությունների, մարդասիրական սաստկացող կարիքների և ատելության ահագնացող քարոզչության ժամանակներում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը բոլորիս հիշեցնում է, որ «մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության և խաղաղության հիմքն է»: Քայլ առ քայլ մենք կարող ենք կերտել ապագա, որը հիմնված կլինի հավասարության և մարդկային արժանապատվության մեր ընդհանուր արժեքների վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել