«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, համաձայն օրենքի, չի կարող լինել ՀՀԿ համամասնական ցուցակում։ Օրենքը պահանջում է, որ պատգամավորի թեկնածուն վերջին 4 տարին հանդիսանա ՀՀ քաղաքացի և վերջին 4 տարին մշտապես բնակվի ՀՀ-ում։ Իսկ Կարեն Կարապետյանը վերջին 4 տարիներին բնակվել է Մոսկվա քաղաքում։ «Ժամանակ»–ի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարվել է իրավիճակից ելք գտնել։ Առաջիկայում Դավիթ Հարությունյանը տարբեր ձևաչափերով կսկսի դեմքի լուրջ արտահայտությամբ հասարակությանը բացատրել-համոզել՝ «կռուտիտ» լինել, որ Կարեն Կարապետյանի առաջադրման համար իրավական որևէ խոչընդոտ չկա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել