Tert.am-ը գրում է.

Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ Այս առթիվ Tert.am–ը զրուցել է փաստաբան Գևորգ Գյոզալյանի հետ, ով ասում է, որ կոնկրետ 2016 թվականին Հայաստանում մարդու իրավունքների համատարած խախտման երկու դեպք է արձանագրվել՝ «Սասնա ծռերին» աջակցողներին բերման ենթարկելը և ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի արարքի վերաբերյալ վճիռը։ 

«2016-ին ես կառանձնացնեմ երկու դեպք, որտեղ համատարած իրավունքի խախտումներ են արձանագրվել: Առանց որևէ պատճառաբանության Սարի թաղ դուրս եկած մարդիկ բերման էին ենթարկվում սկսած ոստիկանական բաժանմունքներից, ինչ-որ զորամասեր և այլուր: Մարդու իրավունքների մեծ խախտումը ես տեսնում եմ դա»,-ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ այդ օրերին դեպքերը բազմազան ու բազմաբնույթ էին, բայց հիմնականում կոպիտ խախտումները գրանցվել են այնտեղ, որտեղ ձերբակալվել են քաղաքացիներ:

«Ավելին՝ մենք դեպքեր գիտեինք, որ քաղաքացիներին տարել էին զորամասի տարածք, առանց բացատրություն տալու, թե ինչու են նրանց բերման ենթարկում: Պահում էին ընդհուպ մինչև մեկ օր, հետո ազատ էին արձակում: Սրանք կոպիտ խախտումներ են: Սա թերևս ամենակարևոր համատարած խախտումներից մեկն է անցնող տարվա մեջ»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել