«Թեև ԱԺ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնական դիրքորոշում հայտնեց 2017 թվականի բյուջեի նախագծի քվեարկությունից առաջ, այն Է՝ պետք է դեմ քվեարկել, այնուամենայնիվ, եղան պատգամավորներ, որոնք կողմ քվեարկեցին նախագծին։ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ԲՀԿ-ականների վրա կոնկրետ ազդեցություն են ունեցել ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հեռախոսազանգերը, որոնք հորդորել են կողմ քվեարկել։ Եվ, օրինակ, Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, այնքան Է ոգևորվել ՀՀԿ-ին ծառայություն մատուցելու մտքից, որ ոչ միայն ինքն Է կողմ քվեարկել, այլև հաջողացրել Է իր կողքինի՝ Հայաստանում չգտնվող Հրանտ Դավթյանի կողմ կոճակը սեղմել։ Ինչո՞ւ Մոսկվայում գտնվող Դավթյանի փոխարեն քվեարկեցիք, «Ժողվուրդ» օրաթերթի այս հարցին Կարո Կարապետյանը պատասխանեց. «Ես իրա փոխարեն չեմ քվեարկել, ես իմ կոճակն եմ սեղմել, ո՞վ ա ասում՝ տենց բան կա, Հրանտն իմ կողքն ա եղել»։ Մինչդեռ իրականում Հրանտ Դավթյանը երկրում չէ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել