Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի դատարանը փակել է 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի գործը։
Դա կապված է Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրման և Իսրայելի կողմից նրանց փոխհատուցում վճարելու հետ։
Թուրքական դատարանը, ելնելով դրանից, որոշել է բոլոր մեղադրյալներին ազատել պատասխանատվությունից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն օգոստոսի 31-ին հաստատել էր երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին օրենքի վավերացումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել