Ռուբեն Հախվերդյանն ինձ համար միշտ էլ անփոխարինելի երգահան ու արվեստագետ է եղել։ Եթե նա խոսքի մեջ սայթաքել է, մի փոքր ներող եղեք։ Ի վերջո, անսխալական մարդ չկա։ ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի խոսքն եմ ակամայից հիշում․ «Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում։ Մի վախեցեք սխալներ անելուց, վախեցեք սխալները կրկնելուց»։ Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործություններով բացահայտեք երգահանի աշխարհայացքը, չասած խոսքի մեջ՝ ասելիքը, իսկ ասածի մեջ, եթե ինչ-որ մի բան այն չէ, ներողամտաբար տարանջատեք էմոցիաները Հախվերդյանից։ Նրա երգի մեջ է խոսքի ուժը․․․

Հ․Գ․ Ամեն անգամ նրա երգերը լսելիս ես ինձ էլ ավելի հայրենասեր եմ զգում, թշնամու ու արդարության հանդեպ՝ ավելի պահանջատեր․ երգահանի ստեղծագործություններում ձգող ուժ կա, կոդ կա՝ հայի գենի կոդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել