franc ngnAraratnews.am-ը գրում է.

Ֆրանսիայի նորանշանակ ներքին գործերի նախարար Բրունո լը Ռուն ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակում»:

2015թ-ի սեպտեմբերին մի խումբ ֆրանսիացի խորհրդարանականների հետ այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Ֆրանսիացի օրենսդիրներն այն ժամանակ այցելել են նաև ղարաբաղա-ադ րբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ:

Այս առնչությամբ դեկտեմբերի 7-ին կրկին հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Բրունո լը Ռուն այցելել է «ադրբեջանական գրավյալ տարածքներ» առանց Բաքվի թույլտվության` այս կերպ խախտելով «օրենքը, երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել