Tert.am-ը գրում է.

Հայաստանյան ներքաղաքական դաշտը պատրաստվում է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: ՀՀԿ-ական նախկին պաշտոնյաների ու խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, ձևավորվող քարոզչությունը և հրապարակումները խոսում են այն մասին, որ ապրիլի 2-ից հետո ձևավորվող խորհրդարանում ներկա պատգամավորներին փոխարինելու են նրանց որդիները, փեսաներն ու մերձավորները: Ո՞վ է ում փոխարինելու։

- Նախ՝ կապրենք, կտեսնենք: Մեր մոտ արդեն սովորություն է երևույթներից առաջ ընկնելն ու մեկնաբանելը: Երկրորդը՝ եթե երեխան արժանավոր է, եթե երեխան ունի այդ արժանիքները և կարող է ինչ-որ պաշտոն զբաղեցնել, ի՞նչ է, դատապարտվա՞ծ է, որ պատգամավորի, նախարարի կամ որևէ պաշտոնյայի որդի կամ դուստր է: Ես կարծում եմ, որ մենք պետք է նայենք՝ արժանի՞ է այդ պաշտոնը զբաղեցնելու, թե ոչ:  Իմ որդին 6 տարեկան է, սովորում է «Քվանտ» վարժարանում և բավականին վառ անհատականություն է: Հիմա, որ երեխան մեծանա, ասելու են՝ որդիները  փոխարինո՞ւմ են հայրերին: Ես դա չեմ ընդունում, պարզապես պետք է պահել մեկ սկզբունք. միայն նրա համար, որ այդ տեղը պահեն և որդիներին փոխանցեն, ես դա մերժում եմ: Դա սխալ է և վնասում է բոլորիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել