

Դերասանուհի Մերի Մակարյանը հանրության մեջտպավորված է բացասական կերպարներով: Շատերը նրան նույնացնում են էկրանայինկերպարների հետ, թեև Մերին միշտ նշում է, որ ինքն ու իր կերպարները հակառակբևեռներ են:
Վերջերս Մերին նկարահանվել է բազմասերիանոց նոր ֆիլմում, որում մարմնավորել էգլխավոր հերոսուհու դրական կերպարը: Այս կերպարը տրամագծորեն տարբերվում է նրա մյուս դերերից: Tert.am Life-ի հետ զրույցում Մերին խոսել է նոր կերպարի, ֆիլմի բացտեսարանների մասին:

-Մերի, վերջերս ներկայացել ես բազմասերիանոց նոր ֆիլմում, որտեղ մարմնավորածդկերպարը շատ է տարբերվում մինչև հիմա խաղացածդ դերերից: Խաղում ես բարդիրավիճակում հայտնված սպասուհու դրական կերպար: Գիտեմ, որ վաղուց էիր ուզումդրական հերոսուհու մարմնավորել: Ի՞նչ էր քեզ համար նշանակում այս փոփոխությունը:
-Տարիներ առաջ ինձ անհանգստացնում էին իմ մարմնավորած բացասական կերպարները: Հիմա՝ բացարձակ: Շատ են հարցնում, թե ինչո՞ւ եմ բացասական դերեր վերցնում: Ասեմ, որ ինչքան էլ բարդ է, ես դրանցից չեմ վախենում: Մտավախություն չունեմ, թե մարդիկ իմ մասին ինչ կմտածեն, վստահ եմ, որ մեր հասարակությունն այնքան գիտակից է, որ կերպարը չի նույնացնի իմ անձի հետ: Սակայն եղել են նաև նման այդպիսի դեպքեր, ինչը նորմալ եմ ընդունում:
«Դժվար ապրուստն» իմ առաջին դերասանական աշխատանքն էր ու տպավորվել է մարդկանց մեջ: Ինչ խոսք, դժվար է բացասական դեր խաղալ այնպես, որ դիտողին համոզես, ինձ մոտ ստացվեց: Դրա մասին ես շատ եմ խոսել: Դրանից հետո ռեժիսորներն էլ բացասական կերպար ընտրելիս միշտ ինձ հիշում են: Այդպես իրենց համար հեշտ է, քանի որ պատրաստի կերպար եմ: Ինչպես գիտեք, հայկական սերիալներում, չեն աշխատում դերասանների հետ:
Այս նոր ֆիլմում հերոսուհիս մի քիչ այլ է՝ նա չարանում է կյանքի դժվարություններից, դառնում սպասուհի, հետո սիրահարվում է, խաբվում ու որոշում վրեժ լուծել: Նա ուժեղ, կամային կնոջ կերպար է, որն ինձ ավելի հոգեհարազատ է:

-Ինչպե՞ս սկսեցիր այլևս չանհանգստանալ բացասական կերպարներ մարմնավորելուհամար:
-Ես կուզեի խաղալ գեղարվեստական լուրջ ֆիլմում, որտեղ իր ասելիքով ու անհատականությամբ ամբողջական մշակված, յուրահատուկ կնոջ կերպարում կլինեմ: Հուսամ՝ մի օր իմ երազանքս կիրականանա, իսկ այժմ չեմ համարում, որ մինչև հիմա իմ խաղացած կերպարները բացասական են եղել: Դրանք չեն եղել կինոյի աղջկա, պուպուշ, անմեղ, բայց իրենց դիմագիծն ունեցող կանանց կերպարներ են: Յուրաքանչյուր բացասական կերպարի կարող ես հասկանալ, եթե խորանաս դրդապատճառների մեջ: Մարդը չար կամ ընդգծված բացասական չի ծնվում: Այլ հարց է, որ կա մարդ, ով կյանքի հարվածներից չարանում է, ագրեսիվ դառնում կամ հուսալքվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2016/12/09/meri-makaryan/25904
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել