ԱՄՆ 31 նահանգներում և որոշ երկրներում, որտեղ մինչև հիմա պահպանվում է մահապատիժը, հաճախ ընդունված է մահապատժի դատապարտվածների խնդրանքով նրանց տալ «վերջին հատուկ ընթրիքը»:

Որոշ տեղերում գոյություն ունեն սահմանափակումներ:

Օրինակ՝ Ֆլորիդայում մթերքների արժեքը չպետք է գերազանցի 40 դոլարը, իսկ ճաշատեսակը պետք է պատրաստված լինի բանտում:

 

Ջոն Ուեյն Գեյսի, 52 տարեկան, Իլինոյս նահանգ

12 տապակած ծովախեցգետին, մի դույլ հավի տոտիկներ՝ KFC օրիգինալ բաղադրատոմսով, տապակած կարտոֆիլ և 1 ֆունտ ելակ:

Տիմոտի Մակվեյ, 33 տարեկան, Ինդիանա նահանգ

Երկու պինտա անանուխ՝ շոկոլադե պաղպաղակով:

Ռիկի Ռեյ Ռեկտոր, 42 տարեկան, Արկանզաս նահանգ

Սթեյք, տապակած հավ, բալի լուծվող ըմպելիք Kool-Aid և ընկույզով կարկանդակ:

Վիկտոր Ֆեգեր, 28 տարեկան, Այովա նահանգ

Մեկ հատ ձիթապտուղ:

Սթիվեն Անդերսոն, 49 տարեկան, Կալիֆոռնիա նահանգ

Երկու տապակած սենդվիչ պանրով, կաթնաշոռ, եգիպտացորեն, դեղձի կարկանդակ, պաղպաղակ, շոկոլադե չիպսեր և բողկ:

Թեդ Բանդի, 43 տարեկան, Ֆլորիդա նահանգ

Սթեյք, ձվածեղ, կարկանդակներ, կարագ և դոնդող, կաթ և հյութ:

Անխել Նևես Դիաս, 55 տարեկան, Ֆլորիդա նահանգ

Հրաժարվել է ուտելիքից։

Ռոնի Լի Գարդներ, 49 տարեկան, Յուտա նահանգ

Օմարի պոչ, սթեյք, խնձորի կարկանդակ, վանիլային պաղպաղակ: Ընթրել է՝ դիտելով «Մատանիների տիրակալը»:

Ալեն Լի, 54 տարեկան, Ֆլորիդա նահանգ

Օմարի պոչ, տապակած կարտոֆիլ, կես կգ ծովախեցգետին, վեց ունցիա տապակած կակղամորթ, կես բոքոն հաց՝ սխտորով, 32 ունցիա գարեջուր A&W Root Beer:

Թերեզա Լյուիս, 41 տարեկան, Վիրջինիա նահանգ

Տապակած հավ, ոլոռ կարագով, խնձորի կարկանդակ, 1 բանկա Dr. Pepper:

Նիկոլա Սակո և Բարտոլոմեո Վանցետի, 36 և 39 տարեկան, Մասաչուսեթս նահանգ

Ապուր, միս, թեյ:

Ռոնի Թրեդգիլ, 40 տարեկան, Տեխասի նահանգ

Խորոված հավի միս, կարտոֆիլի պյուրե՝ սոուսով, բանջարեղեն, կանաչ ոլոռ, հաց, թեյ, ջուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել