Tert.amLife-ը գրում է.

Ամփոփելով տարին Tert.am Life-ը ներկայացնում է այն հայ հայտնիներին, որոնց ընտանիքում համալրում է եղել: 2016-ը նոր զգացումներ ու հույզեր է պարգևել Սիրուշոյին, Արևիկ Ուդումյանին, Ինգա Արշակյանին, Ֆաինա Հարությունյանին, Արևո Գևորգյանին, Լիլուին, Ռոլանդ Գասպարյանին,  Վահե Խանամիրյանին ու Լիլիթ Մուրադյանին, Արևիկ Ալավերդյանին, Ավետ Բարսեղյանին, Վահագն Ստեփանյանին՝ Դելոյին, Արթուր Աբրահամին, Արփինե Իսրայելյանին, Նարեկ Բավեյանին:

 Տարին բարի լուրով սկսվեց հաղորդավարներ Վահե Խանամիրյանի և Լիլիթ Մուրադյանի համար: Նրանց առաջնեկը ծնվել է փետրվարի 23-ին: Հաղորդավարուհին ամուսնուն դուստր է պարգևել: Վահեն այդ առիթով ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ամենակարևոր օրն է մեզ համար։ Նոր փուլ, նոր կարգավիճակ, նոր պատասխանատվություն, նոր երջանկություն։ Մինչև հիմա իմի չէի բերել զգացողություններս ու զգացմունքներս, նոր գիտակցումով եմ սկսել օրս...»: 

 

 

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ երգչուհի Ինգա Արշակյանը մայր է դարձել: Նա ամուսնուն՝ Աշոտին, դուստր է պարգևել։

 

 

Երգչուհի Սիրուշոն 2016-ին երկրորդ անգամ է մայրացել: Մայիսի 19-ին երգչուհին իր ամուսնուն՝ Լևոն Քոչարյանին, արու զավակ է պարգևել: Նրան անվանել են Միքայել: Փոքրիկը ծնվել է Ֆրանսիայում, իսկ զույգի առաջնեկը` Ռոբերտ Քոչարյան կրտսերը, ծնվել է 2014 թվականին ԱՄՆ-ում:

 

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել