Newmag.am-ը գրում է.
Գնոստիցիզմը (հուն. gnosis – գիտելիք) քրիստոնեության ծագմանը զուգահեռ տարածված և առավելապես հելլենիստական մոտիվներ ունեցող գիտական, կրոնական և փիլիսոփայական ուսմունք էր` խիստ արտահայտված դուալիզմով: Գնոստիկները հակադրում էին հոգին և նյութականը և համոզված էին, որ աշխարհն ապրում է չարի մեջ, և այդ չարը չէր կարող լինել Աստծո ստեղծածը: Հետևաբար աշխարհը ստեղծվել է սահմանափակ զորությամբ կամ էլ չար ուժերի կամքով: Այս ուսմունքը չի պահպանվել օրիգինալ տեքստերով, այլ միայն քրիստոնյա եկեղեցու հայրերի մեկնաբանությամբ, կանխակալ վերաշարադրանքով ու քննադատ վերաբերմունքով:
Բայց ահա 1945-ին Կահիրեի մերձակայքում` Նագ-Համմադիում, պատահաբար հայտնաբերվեց ղպտիերեն գրված մի ամբողջ գրադարան` ձեռագիր 12 կոդեքսներ (և 13-րդի մի մասը), որոնց վերծանումը իսկական հեղափոխություն արեց Սուրբ գրքի կանոնիկ տեքստերի ընկալման ասպարեզում: Ի հայտ եկան ապոկրիֆները` պարականոն ավետարանները:
Պարզվեց, որ Նոր կտակարանի 4 ավետարաններից զատ՝ կան նաև Հակոբի, Հովհաննու, Թովմասի, Եգիպտացիների, Ճշմարտության պարականոն ավետարաններ, Փրկչի դիալոգներ, Ադամի հայտնություն և այլ ոչ կանոնիկ տեքստեր: Գնոստիցիզմը՝ որպես ուսմունք, գրեթե վերագտավ իր սկզբնաղբյուրային արժեքը: Թովմասի ավետարանի 116-րդ տողը, օրինակ, գնոստիցիզմի ամենաակնհայտ բանաձևն է.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



