Armenpress.am-ը գրում է.
Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը կրկեսի պատմության մասին գիրք կհրատարակի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ գիրքն արդեն տպարանում է եւ շուտով պատրաստ կլինի: «Գիրքը վերնագրել եմ «Հայկական կրկես»: »,-ասաց Սոս Պետրոսյանը, հավելելով, որ գիրքը նախատեսված չէ վաճառքի համար: «Գիրքը կբաժանեմ կրկեսի բացման օրը»,-ասաց նա:
Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավարի խոսքով` կրկեսի վերանորոգման աշխատանքները շարուակվում են բնականոն հունով եւ նախատեսվում է, որ այդ աշխատանքները կավարտվեն 2017-ին:
Նյութի աղբյուր՝ https://www.armenpress.am/arm/news/871250/haykakan-krkesi-patmutyan-masin-girq-khratarakvi.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



