Tert.am-ը գրում է.
ԵԱՀԿ-ում դեռևս չի հաջողվում համաձայնության հասնել Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության տեղակայման վայրի վերաբերյալ:
Այդ մասին Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС-ը:
Նախարարի խոսքով՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները վերաբերել են ԵԱՀԿ-ի դիտորդների թվի ավելացմանը, ընդ որում՝ այդ թիվն ավելացել է ընդամենը յոթով:
«Այդ պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն ԵԱՀԿ-ի որոշումներում, բայց դա անելու համար անհրաժեշտ է համաձայնություն։ Դիտորդների թվի ավելացման վերաբերյալ փոխհամաձայնություն կա, բայց չկա փոխհամաձայնություն այն բանի վերաբերյալ, թե որտեղ են նրանք տեղակայվելու: Իմ կարծիքով՝ այդ դիտորդները պետք է տեղակայվեն շփման գծում, բայց դեռ չի ստացվում հասնել փոխհամաձայնության»,- ասել է Լավրովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



