Եւս մէկ տհաճ օր․․․ Մոտ երեք ժամ ստուգելուց յետոյ մասնագէտներն արձանագրեցին, որ դէպի վատ են գնում առողջական գործերս։ Ուրախացեք, տականքներ, ոճրագործների աջակիցներ, բայց երկար չեք ուրախանալու․․․
Մէկ է, ես վերականգնուելու եմ։ Իսկ եթէ ետ էլ չգամ, ձեր երեխաները մի օր ձեզ նեղն են գցելու, ու դուք պատասխան չեք գտնելու, թէ ինչու ձեզ հաղթանակի հասցրած միակ մարդուն այդպէս միահամուռ դ ա ւ ա ճ ա ն ե ց ի ք․․․
Նայեք ձեր այսօրուա պահուածքին ու կհասկանաք, թէ ինչերով են զբացուած եղել ձեր հայրերն ու պապերը, որ աշխարհի 2-3 տոկոս կազմող հայերը այսօր 0.2 տոկոս էլ չեն կազմում, որ մեր պատմական հայրենիքի միայն 10 տոկոսն է մերը․․․ Եւ մտածեք, ձեր նման ծախու, թուլակամ, բայց եւ ամբարիշտ արարածները պէ՞տք են մարդկութեանը․․․
Իմ ամենասիրած աղոթքն է եղել տարիներ շարունակ՝ Եկմալեանի «ՏԷՐ, ԿԵՑՑՈՅ ԴՈՒ ԶՀԱՅՍ»-ը։ Հիմայ չեմ կարողանում երգել այն․ խորթ ու անտեղի է թւում։
Տէր, դու ասել ես՝ սիրիր մերձաւորիդ, բայց եւ ասել ես՝ խոզերի առաջ մարգարիտներ շաղ չտալու մասին։ Ինչպէ՞ս պարզեմ, սրանց կարելի՞ է մերձաւոր համարել։
Ուժ եւ իմաստութիւն տուր ինձ, Տէր․․․
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/hayrikyanparuyr/posts/588671717829679
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել