Ադրբեջանի վայրագությունների մասին ԼՂՀ ՄԻՊ միջանկյալ զեկույցն ուղարկվել է միջազգային կառույցներինAysor.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավուքների պաշտպանը, Թալիշ գյուղում հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացնելով ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի վայրագությունների մասին միջանկյալ զեկույցը, չբացառեց, որ ի թիվս այլ միջազգային կառույցների, այն կուղարկի նաև Ադրբեջանի ՄԻՊ-ին:
 
Ռուբեն Մելիքյանն ասաց, որ զեկույցը դիվանագիտական խողովակներով արդեն իսկ ներկայացրել են միջազգային կազմակերպություններին:
 
«Գաղտնիք ասած չեմ լինի, եթե ասեմ, որ չճանչված պետություն լինելու հանգամանքը որոշակիորեն սահմանափակում է մեր հնարավորությունները: Սակայն մենք ունենք մեծ առավելություններ, ունենք հայկական սփյուռք, Հայաստանի Հանրապետությունն օժանդակում է տեղեկատվության տարածման հարցում: ՀՀ ՄԻՊ-ը ևս ներկայացնում է մեր զեկույցները», - նշեց Ռ. Մելիքյանը:
 
Վերջինս չբացառեց նաև, որ զեկույցը կուղարկվի նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել