imageAraratnews.am-ը գրում է.

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պայթյունի հետևանքով զոհվել է 6 ոստիկան, ոստիկանության ևս մի քանի աշխատակիցներ վիրավորվել են. հաղորդում է Ria.ru-ն:

Եգիպտական MEHA գործակալության տվյալներով՝ ընդհանուր հաշվով զոհվել և վիրավորվել է 9 մարդ: Նախնական վարկածով՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ոստիկանական անցակետի մոտակայքում աղբատարի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել