Panorama.am-ը գրում է.

«Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական կյանքի և քաղաքական գործընթացների համար անհրաժեշտություն է, որովհետև 1,5-2 տարի նրա՝ ակտիվ քաղաքականությունից ժամանակավոր հեռանալը  ցույց տվեց, որ այդ տեղը չլրացվեց»,-Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ Գ. Ծառուկյանի՝ գալու հետ կապված վերջնական, հստակ հարցադրումների, ձևաչափի առանձնահատկությունների մասին իրավունքի ունի միայն նա հայտարարել:

Հարցին, թե հնարավո՞ր է վերադառնալու դեպքում ընտրությունների ժամանակ ԲՀԿ ցուցակը ղեկավարի հենց Գ. Ծառուկյանը, Մ. Մելքումյանն ասաց. «Նա  մեր կուսակցության հիմնադիրն է, դե ֆակտո առաջնորդն  է: Կգլխավորի, թե ոչ, ինչ ձևաչափով և այլն, ինքը որոշի: Կարծում եմ՝ հայտարարությունը չի ուշանա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել