1479111469Araratnews.am-ը գրում է.

Հարավային Կորեայի խորհրդարանը երկրի նախագահ Պակ Կըն Հենին իմպիչմենտ է հայտարարել. հաղորդում է Ria.ru-ն:

Նախագահին պաշտոնից հեռացնելու կողմ է քվեարկել 234 պատգամավոր, 56՝ դեմ և 2 ձեռնպահ: 7 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Նախագահին իմպիչմենտ հայտարարելու նիստը  ուղիղ հեռարձակմամբ ներկայացվել է հարավկորեական հեռուստատեսությունով:

Պակ Կըն Հենը հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Իմպիչմենտը դեռ պետք է հաստատվի կամ մերժվի երկրի Սահմանադրական դատարանի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել