Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի ավերիչ հետևանքները վերացնելու և Սիրիայի քաղաքները վերականգնելու համար կպահանջվի առնվազն 180 միլիարդ ԱՄՆ դոլար: 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ Չուրկինը խոստովանել է, որ նման միջոցների հայթայթումը վեր է մեկ կամ անգամ երկու երկրների ուժերից: 


Նա նաև շեշտել է, որ առանց քաղաքական կարգավորման, ընդդիմադիրներին որոշակի չափով բավարարող քաղաքական համակարգի բարեփոխումների իրականացման՝ անիմաստ է ակնկալել Սիրիան վերակառուցելու համար դրամական միջոցների հավաքագրմանն ուղղված միջազգային նախաձեռնությունների կազմակերպումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել