Tert.am Life-ը գրում է.

 

Դերասան Արման Նշանյանն այս տարի ամուսնացավ, սակայն նախընտրեց չխոսել անձնական հարաբերությունների և երկրորդ կեսի մասին: Սիրելիի հետ հարաբերությունների մասին առաջին հարցազրույցը դերասանը վստահել է Tert.am Life-ին:

 

-Արման, հիմա քեզ մոտ շատ լուսավոր փուլ է: Գտել ես քո երկրորդ կեսին, ամիսներ առաջ ամուսնացար: Թվում էր՝ սա պետք արտացոլվի նաև քո աշխատանքում, սակայն օրերս ներկայացրածդ աշխատանքում կրկին կորցրած սիրո մասին ես երգում: Փոփոխության կարիք չունե՞ս:

 

-Այս երգը վաղուց պատրաստ էր, ուղղակի միայն հիմա կարողացա ներկայացնել հանդիսատեսի դատին: Ունեմ երգ, որն իր էներգետիկայով շատ է տարբերվում մինչև հիմա ներկայացրածս գործերից: Դա կլինի այն երգը, որը կարտահայտի իմ ներկայիս հոգեվիճակը:

 

 

-Հնարավո՞ր է՝ տեսահոլովակում էլ կնոջդ տեսնենք:

 

-Շատ լավ գաղափար է, ինչու չէ:)

 

-Ի դեպ, շատերի ուշադրությունից վրիպել է, սակայն քո «Հայուհի գեղեցիկ»տեսահոլովակում նաև կինդ է նկարահանվել: Արդյոք հենց այդ ժամանակ է սկսվել ձերսիրավեպը:

 

  • Մենք ավելի վաղուց էինք ծանոթ: Մոտ 2 տարի շփվել էինք, ուղղակի ոչ խորացված: Ես պարբերաբար գնում էի ԱՄՆ, մեր շփումը հեռակա էր: Երբ տեսահոլովակի համար աղջիկների նկարներ էինք նայում, Վիկան ինձ հետ էր: Շատ դժվար էինք ընտրում, որովհետև ուզում էի իսկական հայուհի լիներ: Նկարներում հիմնականում զուգված-զարդարված տիկնիկների էին, իսկ մենք ուզում էինք բնական հայուհիների ընտրել: Օգնականս ասաց՝ ինչո՞ւ հենց Վիկան չի նկարահանվում: Այդ միտքն ինձ դուր եկավ: Քանի որ նա յոգայով է զբաղվում, հենց այդ տեսարանում էլ նկարահանվեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել