Tert.am-ը գրում է.
ԱԺ ճեպազրույցների ժամին «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը հրաժարվում է Ադրբեջանի հետ հերթական հանդիպումից, հաշվի առնելով, որ ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների 23-րդ խորհրդի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից, պատասխանեց, որ բնականաբար չի կարելի անընդհատ պայմանավորվածություններ ձեռք բերել և խախտել:
«Պայմանավորվածությունները պետք է կատարենք, նոր գնանք առաջ»,-ասաց նա և տեղին չհամարեց այն դիտարկումը, թե զուգահեռ գործընթաց կարելի է սկսել:
«Եթե որևէ քայլ չի կատարվում, չկա համաձայնություն, զուգահեռ գործընթաց սկսելը հարաբերական է, փաստ պետք է լինի, որ ձգտում կա, կամք կա պայմանավորվածությունը կատարելու համար»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



