Panorama.am-ը գրում է.
Այս տարի հուլիսին մենք ականատես եղանք մարդու իրավունքների խայտառակ ոտնահարումների, որի առնչությամբ որևէ բացատրություն չհնչեց։ Այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ ամփոփելով տարվա ընթացքում մարդու իրավունքների վիճակը Հայաստանում։
Հատկապես, նրա խոսքով, խայտառակություն էր, երբ լրագրողների նկատմամբ տեղի ունեցան բռնություններ, որը թիրախավորված էր։ Հուլիսյան իրադարձությունների ժամանակ, երբ «Սասնա ծռերի» կողմից գրավվել էր ոստիկանության ՊՊԾ գունդը, դրսում հավաք անցկացնող քաղաքացիները, ըստ Ալավերդյանի բերման էն ենթարկվում անպօրինի, առանց հիմքերի ու բացատրության։
«Որևէ կոնկրետ գնահատական այդ գործողությունների վերաբերյալ չհնչեց, և այս ամենը անցավ կարծես մի շատ սովորական բան», -նկատեց Ալավերդյանը։
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, ամփոփելով այդ առումով իրավիճակը, «Իրավունքի գերակայություն» ՀԿ ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը եզրակացրել է. «Այս տարի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում զգալի հետընթաց է ապրել»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



