Araratnews.am-ը գրում է.
Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են բնական գազի առևտուրը թուրքական լիրայով իրականացնելու հարցը: Թուրքական ntv.com.tr լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին տեղեկացրել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:
«Էներգետիկ քաղաքականության այս նոր փուլում Թուրքիան պատրաստվում է ազգային արժույթով առևտուր իրականացնել հատկապես այն երկրների հետ, որոնք գործ ունեն մեծ ծավալների էներգիայի շրջանառության հետ»,- նշել է նախարարը:
Նա նաև հավելել է որ ներկայումս աշխատանքներ են տարվում ռուսական համապատասխան կառույցների հետ՝ թուրքական լիրայով առևտրին անցնելու համար:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/thurkhian-mtadir-e-rusastanic-bnakan-gaz-gnel-azgayin-arzhuythov/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



